• 1
  • 1 1
  • 2
  • 2 1
  • 3
  • 3 1
  • 4
  • 5
  • 5
  • 5
  • 5
  • 5
  • 5
  • 5
  • 5  
  • 5  
  • 5  
  • 5  
  • 5  
  • 5  
  • 5  
  • 5  
  • 5  
 
Սիրելի բարեկամներ

Ձեզ ողջունում է «Սիրունյան» իրավաբանական գրասենյակը, որը Հայաստանի իրավական ծառայությունների շուկայի առաջատարներից է: 

Մենք մատուցում ենք իրավական դաշտին առնչվող փաստաբանական եւ իրավաբանական ծառայությունների բոլոր տեսակները:
Մենք ցանկանում ենք, որպեսզի Դուք երբեւէ փաստաբանի կարիք չունենաք: Սակայն, նման անհրաժեշտության դեպքում, վստահեք Ձեր խնդիրները մեզ, քանի որ «Սիրունյան» իրավաբանական գրասենյակը իրավական դաշտի վստահ խաղացող է, որը, շնորհիվ գիտելիքների եւ բազմամյա փորձի, ապահովում է վստահորդի հանգստությունը:
Մեր կարծիքով դատական վեճերի մեծամասնության պատճառը փաստաբանի սխալ միջամտությունն է, որի խնդիրն է ոչ թե վիճող կողմերի միջեւ «պատերազմի» ծավալի արհեստական մեծացումը, այլ՝ կողմերին խաղաղության բերելը: Եվ դա մեզանում, դժբախտաբար, տարածված երեւութ է: Կարծում ենք, որ հազվադեպ են այնպիսի իրավիճակները, երբ խաղաղության հնարավորությունները սպառվել են: Պարզապես, լինում են բարձիթողի իրավիճակներ, խճճված (հաճախ արհեստականորեն) հարաբերություններ, որոնց շտկումը փաստաբանի գործառույթն է:
Թեեւ ընդունված է համարել, որը փողը հոտ չունի, մենք այլ կարծիքի ենք: Եթե նույնիսկ Դուք կարծում էք, որ փաստաբանի կարիք ունեք, շատ հնարավոր է, որ այդպիսի անհրաժեշտություն չկա կամ էլ՝ խնդիրը ոչ այն բարդության է, ինչպես որ Ձեզ է թվում: Այդ պատճառով մեր նպատակն է Ձեզ ամենակարճ ճանապարհով տանելը՝ Ձեր ֆինանսական, ֆիզիկական եւ հոգեբանական ծախսերը նվազագույնի հասցնելու համար:
Դա է պատճառը, որ մենք երբեւէ չենք դրդում վստահորդին փաստաբան վարձելուն ու, առավել եւս, երբեւէ չենք դրդրում վստահորդին դատական վեճ սկսելուն: Հակառակը, եթե ինչ որ բան անել պետք չէ՝ մենք խորհուրդ ենք տալիս դա չանել: Եթե վեճը մեր պարգեւավճարին ի վնաս կարող է լուծվել խաղաղությամբ, մենք միանշանակ վեճը լուծելու ենք խաղաղ ճանապարհով:
Ցավոք, ոչ միշտ է հակառակ կողմն այն կարծիքին, որ վատ խաղաղությունը լավ պատերազմից լավ է: Ու եթե դատական վեճն անխուսափելի է, մենք երաշխավորում ենք Ձեր իրավունքների եւ շահերի բարձրորակ պաշտպանությունը: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ «Սիրունյան» իրավաբանական գրասենյակի վստահորդի հետ վիճելը ավելի թանկ է ու վնասաբեր մեզ հետ վիճողի համար:
 
Համագործակցության մաղթանքով, 
 
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԻՐՈՒՆՅԱՆ 

 

«Սիրունյան» իրավաբանական գրասենյակի տնօրեն, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ